Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Իսպանիան չի հեռանա Թուրքիայից

Իսպանիան չի հեռանա Թուրքիայից
07.09.2015 | 14:41

Իսպանիայի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը հայտարարել է, որ Իսպանիան կարող է շարունակել մասնակցությունը Թուրքիայում ՆԱՏՕ-ի առաքելությանը, եթե միանան նաև այլ երկրներ, հաղորդում է TRT Haber-ը:
Իսպանիան կպահի մինչև հունվար առաքելությունը շարունակելու խոստումը և գուցե երկարաձգի մասնակցությունը դրան։ «Եթե ՆԱՏՕ-ն ներառի այլ երկրների, Իսպանիան կարող է երկարաձգել իր մասնակցությունը»,- հայտարարել է նախարարը: ՆԱՏՕ-ն Թուրքիայի պաշտպանության նպատակով 2012-ից Patriot առաքելությունն էր սկսել։

Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ